ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պնդում է, որ Իսրայելը և Իրանը համաձայնության են եկել «լիակատար և տոտալ» հրադադարի շուրջ։ «Շնորհավորում եմ երկու երկրներին էլ, որ ունեն արիություն, քաջություն և խելք՝ վերջ դնելու այն բանին, ինչը պետք է անվանել «12-օրյա պատերազմ»։ Այս պատերազմը կարող էր տևել տարիներ և ոչնչացնել ամբողջ Մերձավոր Արևելքը, բայց դա տեղի չունեցավ և երբեք տեղի չի ունենա»,- գրել է Թրամփը Truth Social-ում։               
 

Ծիտիկները սուպերդիետիկ անախորժ հաց չեն ուտում

Ծիտիկները սուպերդիետիկ անախորժ հաց չեն ուտում
26.03.2025 | 15:15

Հետաքրքիր ա՝ ծիտիկները թանկ հաց չեն ուտում՝ էն, որ ծախում են հարստացածների սուպերմարկետների օլիգարխ բաժիններում՝ տարբեր տեսակների՝ Ցեյլոնի սարերում աճող հազվագյուտ կապույտ ցորենից թխած, խոշոր, ձևավոր աղվածքի, Ջոմոլունգմայի դոշերից հավաքած մանուշակի փոշով հարստացրած, Էկզիստենցիալիստական թոնիրներում թխած, Ֆեն-Շուի մեթոդով աղոթած՝ մի բերանը՝ 1000 դրամ... Էդ սուպերդիետիկ անախորժ հացերը չեն ուտում։ Թռնում-գալիս են, հոտ են քաշում, ծուռ-ծուռ նայում են, պարարտացնում են ու թռնում-գնում։

Իսկ սովորական 130-140-դրամանոց հացի միջուկը մանրացրու, լցրու բալկոնում, նենց վրա կտան, նենց հավեսով կուտեն, որ քիչ ա մնում՝ կռանաս, հետները ուտես։

Տեսնես՝ էդ հարստացածներն էդ ի՞նչ են ուռում...

Հենրիկ Պիպոյան

Դիտվել է՝ 9108

Մեկնաբանություններ